Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:

Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաև հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները և այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով` թվեր, տոկոսներ, բնութագրիչներ: Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաև ֆինանսական հաշվարկ` նշելով ֆինանսավորման աղբյուրը:

Զարգացման ծրագիրը հաստատում և դրա իրականացման ընթացքը վերահսկում է  դպրոցի կառավարման խորհուրդը` 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված աշխատանքային պլանների կատարողականների հաստատման միջոցով: Այդ նպատակով կառավարման խորհուրդը տարեկան առնվազն երկու անգամ քննարկում է ծրագրի դրույթների կատարողականները` տալով համապատասխան գնահատականներ, տնօրենին ապահովելով շարունակական խորհրդատվությամբ և այլ աջակցությամբ: Դպրոցի զարգացման ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել համայնքի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Համաձայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրության` զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների, ծնողների և մանկավարժների հետ, ապա ծրագիրը ներկայացնում մանկավարժական ու ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեն ստանալու համար: Ընտրվելուց հետո զարգացման ծրագիրը դառնում է տնօրենի գործունեության հիմնական ուղենիշը, որը միաժամանակ նրա գործունեության արդյունավետության գնահատման առաջնային չափանիշն է: Զարգացման ծրագրի չկատարելը կամ ոչ բավարար կատարելն օրինական հիմք է տնօրենին անվստահություն հայտնելու համար:

Առնչվող Նորություններ

ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի քայլերթը Երևանում՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ

ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի քայլերթը Երևանում՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ

Երևանում այսօր՝ մայիսի 1-ին, տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած երթը, որը կրում էր «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։ Երթի մասնակիցները Իսահակյանի...

Ներքին Խնձորեսկի հատվածում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահների միջև հրաձգություն է եղել․ ԱԱԾ
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին․ «Ազգային ճակատ»
Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժում սկսել․ Հայկ Մարության
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունը
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում մարտի 3-ին
Ստամբուլում մայիսմեկյան ակցիաների մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
Փաշինյանը կիրանցիներին մեղադրել է Հայաստանը փրկելու ցանկություն չունենալու մեջ․ ԶԼՄ
ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի քայլերթը Երևանում՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը

Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին․ «Ազգային ճակատ»

Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին, հայտնել է «Ազգային ճակատը»։ «Ազգային ճակատը» տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիները...

Կարդալ