Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին, հայտնել է ՊՆ-ն։
«Հանդիպման շրջանակում Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիու Շերբանի հետ, քննարկել ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։
Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։