Բաքուն Ми-24 ռուսական ուղղաթիռի խոցման գործով իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություն է ուղարկել Մոսկվա, հայտնում է РИА «Новости» -ն՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
«Այս պահին նշված քրեական գործով իրականացվում են ինտենսիվ քննչական-օպերատիվ միջոցառումներ ։ <…> Միջնորդության արդյունքներից հետո կապահովվի նշված քրեական գործով օրինական որոշման ընդունումը», – հայտնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Զինված ուժերը խոցեցին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ми-24 ուղղաթիռը: Հարձակման հետևանքով զոհվեց 2 օդաչու, անձնակազմի մեկ անդամ ծանր վիրավորում ստացավ։