Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանի և դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ, կազմակերպել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Զորախմբի հրամանատարն իր խոսքում շեշտել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արտերկրում իրականացվող առաքելության ընթացքում հայկական բանակի վարկանիշը բարձր պահելու անհրաժեշտությունը, շեշտել արցախյան պատերազմում զոհված զինակիցների գործը պատվով շարունակելու կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ Հայոց բանակը նշում էր կազմավորման 29-րդ տարեդարձը: