Սեպտեմբերի 27-ից ես և իմ երկու եղբայրները մասնակցել ենք պատերազմին։ Սկզբում եղել ենք Մարտակերտում և Աղդամում, ապա Հադրութում։ Ես ունեմ չորս երեխա և սպասում եմ հինգերորդին, թողել եմ նրանց ու պատերազմ գնացել։
Ես իմ աչքերով եմ տեսել ամեն ինչ և հասկացել, որ դա 30-ամյա մեր գործողությունների հետևանքն է։ Այս մասին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Իհարկե երկրում կա կառավարություն, որը պատասխանատու է այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել իր կառավարման ընթացքում, բայց ես չեմ պատրաստվում որպես քաղաքացի իմ պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա և միայն իմ աշխատանքի շնորհիվ եմ պլանավորում շտկել իրավիճակը, որում հայտնվել ենք»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ եթե մենք ունենայինք ամուր բանակ, բնակեցված տարածքներ, ոչ թե ամայի տարածքներ, կունենայինք լրիվ այլ իրավիճակ։