Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա մի քանի պատճառով. նախ՝ նա վախենում է, թե ինչ պատասխան է տալու հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Չտես մարդիկ մտել են իշխանություն, վայելում են, նրանք հեշտ իշխանությունը չեն տա: Բայց այդ դեպքում պետք է կոտրել, փչացնել նրա հենարանները: Իսկ ովքե՞ր են նրա հենարանները. Դա «Իմ քայլը» խմբակցությունն է, պետք է աշխատել «Իմ քայլի» հետ: Մյուսը՝ ոստիկանության բարձրաստիճան սպաներն են, որոնք դաժան ձեւով էին վարվում ժողովրդի հետ: 2-3 հենարան է, որոնք եթե փլվեն, ինքն էլ կփլվի»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյությում․