ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին բերման են ենթարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը, որը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ ազգային անվտանգությունում ձերբակալվածներ կան։ Նշենք, որ երեկ ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու սահմանադրագոտ Գոհար Մելոյանը, ովքեր ազատ են արձակվել։
ԱԱԾ-ն երեկվա ձերբակալությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել։