Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ: Նա նախագահին առաջարկ ներկայացրեց ստորագրել հրամանագիր Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, բայց Արմեն Սարգսյանը դեռ հրամանագիր չի ստորագրել: