«Գլխավոր շատաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ:
«Այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, ու ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Բայց կրկնում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից»,- ասավց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ ԶՈՒ-ում վենդետաներ չե՛ն լինելու:
«Որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վատթարացավ փետրվարի 25-ին այն բանից հետո, երբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ: