Այսօր՝ մարտի 6-ին, Խաղաղ օվկիանոսում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նորզելանդական Կերմադեկ արշիպելագի ափերի մոտ, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Երեւանի ժամանակով ՝ 16.05-ին։
Ավելի վաղ այս շաբաթ տարածաշրջանում տեղի է ունեցել չորս հզոր երկրաշարժ, որից մեկը՝ 8,1 մագնիտուդով: Խաղաղ օվկիանոսում առավոտյան նորզելանդական Կերմադեկ արշիպելագի շրջանում ավելի քան 5,0 մագնիտուդով 20 հետցնցում է տեղի ունեցել:
Նորզելանդական Հյուսիսային կղզու արևելյան ափին ցունամիի սպառնալիքի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել։ Մի քանի ժամ անց նրանց թույլ են տվել տուն վերադառնալ։