Առաջին նախագահն ունի Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997-ին «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածով: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պտգամավոր Աննա Կոստանյանի հարցին՝ եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ինչո՞ւ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք։
«Ես դեռ 2016-ի ամռանը Խորենացի փողոցում իմ ելույթում եմ ասել, որ առնվազն 2016-ին նա Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում: Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Առաջին նախագահն ինձ ասել է՝ հողերն արդեն պետք է տաս, իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»,- փակագծեր բացեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․