«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա ստեղծել մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք, որի հիմնական նպատակը, ըստ ներկայացված հիմնավորման, օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցումն է, ինչը միևնույն ժամանակ կապահովի հեռուստադիտողի՝ տեղեկատվության ստացման հիմնարար իրավունքները։
Այսօր ՀՀ կառավարությունը «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և Հանրային հեռարձակողի խորհրդին գումար հատկացնելու մասին որոշում է ստորագրել։
Այսպիսով, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում նոր լրատվական հեռուստաալիք կստեղծվի։