Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Ինչպես հայտարարել է առողջապահության և բնակչության նախարարությունը, տուժել է 97 մարդ, զոհեր չկան:
Նահանգապետարանի հայտարարության համաձայն ՝ Տուխ բնակավայրի շրջանում, չպարզված պատճառներով, ռելսերից դուրս են եկել գնացքի ութ վագոններ, որոնք մայրաքաղաքից ուղևորվում էին Էլ Մանսուրա քաղաք:
Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության ավելի քան 50 մեքենա, այնտեղ է ժամանել նաև առողջապահության նախարար Հալա Զաիդը ՝ փրկարարական գործողությունը տեղում ղեկավարելու համար: Տուխ են մեկնել քննիչները, որոնք պետք է պարզեն տեղի ունեցածի ամբողջ պատկերը։