Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում McDonald’s-ի ռեստորանը 50 դոլար է վճարում յուրաքանչյուրին, ով ցանկանում է գալ հարցազրույցի: Հայտնում է The Insider-ը:
Ռեստորանի սեփականատեր Բլեյք Կասպերն ասել է, որ ղեկավարները որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ նա պահանջել է, որ «հնարավոր ամեն ինչ անեն»՝ աշխատակիցներ վարձելու համար: Նրա խոսքով՝ մարդիկ հրաժարվում են աշխատել արագ սննդի կետում, քանի որ փնտրում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք կամ նախընտրում են ավելի բարձր գործազրկության նպաստ ստանալ:
Բայց նույնիսկ այս վճարումները չեն օգնում: Ավելի արդյունավետ է ստացվել առաջարկությունների միջոցով աշխատողների հավաքագրումը և մեսենջերներում դիմումներ ներկայացնելու հնարավորությունը: Միայն անցած շաբաթվա ընթացքում Կասպերի 60 ռեստորաններ վարձել են 115 նոր աշխատակիցների:
Աշխատողներ ներգրավելու համար ցանցի սեփականատերը նախատեսում է աշխատավարձերն օրական 12 դոլարից (3 դոլարով բարձր, քան պետության նվազագույն աշխատավարձն է) հասցնել 13 դոլարի: