Ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է գրել ԼՂՀ հարցով զբաղվող միջնորդներին: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ նամակում Սերժ Սարգսյանն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի բնակիչ» եզրույթը:
«Երբ կանցնեն տարիներ և կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով որքան ադրբեջանցի է համարվելու Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեին նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ Հարց. Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, ԼՂ-ում որտե՞ղ պետք է բնակվեին։ Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որն այս առիթը տվեց», – նկատեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015-ի աշնանը։
Մանրամասները՝ տեսանյութում․