Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում զարմացած են Երևանի «պրովոկացիոն հայտարարություններից»՝ սահմանի իրադրության առնչությամբ. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Բաքուն բանակցություններ է վարում Հայաստանի հետ սահմանում վիճակը կարգավորելու նպատակով: Միաժամանակ Բաքուն խնդրում է Երևանին չլարել տարածաշրջանում իրավիճակը, այն կարող է ու պետք է լուծվի փոխադարձ կապերով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈՒ-ն հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ինչի առնչությամբ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել ու պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերության համաձայն՝ միջոցներ ձեռք առնելու նպատակով: