2019 թվականին մեկնարկած փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են։
Ծրագիրը խթան է հանդիսանում, որպեսզի տնտեսավարողներն այս ոլորտում ներդրում անելու վստահություն և մոտիվացիա ունենան։
«Տնտեսվարողը փոխհատուցում ստանում է երկու անգամ․ առաջին անգամ ստանում է այն ժամանակ, երբ ավարտում է շինարարական աշխատանքները, իսկ երկրորդ փուլով փոխհատուցվում է այն ժամանակ, երբ պատրաստի սարքավորումներով հագեցնում է անասնաշենքը։ Ընդհանուր առմամբ՝ փոխհատուցվում է ամբողջ արժեքի 50 %-ը»,- ասել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյան։
Ծրագրով կառավարությունից փոխհատուցում է ստացել արդեն 21 ֆերմեր, ևս 30 անասնաշենք կառուցման փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում․