ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
« Դա իմ անձնական որոշումն է, իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։ Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը։
Խնդրում եմ անպայման ծանոթացեք նախընտրական ծրագրերին, հետևեք քաղաքական գործիչների ելույթներին, քվեարկեք գաղափարների և այս բարդ իրավիճակում իրատեսական լուծումներ առաջարկող քաղաքական ուժի/ուժերի օգտին»,- գրել է պատգամավորը։