Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցել է ընտրապայքարի հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները:
Ազգային Ժողովի արտահերթ ընտրությանը կմասնակցի 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։
Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, իսկ մինչև հունիսի 10-ը կուսակցությունները և դաշինքներն ինքնաբացարկ ներկայացնելու իրավունք ունեն:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Ըստ ոստիկանության՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.581.093 է: