«Գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում ինտենսիվ այգիները բավականին մեծ ծավալով սկսել են հիմնվել»,-այս մասին նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյան՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ թե ի՞նչ աշխատանքեր են տարվում ջերմոցային տնտեսության զարգացման համար։
Ըստ Ավանեսյանի դա շատ լավ է։ «Մենք սկսել ենք խրախուսել, քանի որ, այո, հենց ինտենսիվ այգեգործությունն է լինելու այն ճյուղը, որով մեր գյուղատնտեսությունն ընդհանրապես պետք է զարգանա։ Մենք որպես հանրություն դրանից միայն շահելու ենք՝ ուստի հանրային ռեսուրսները պետք է ուղղել նրան, որ որքան հնարավոր է, այդ թևակոխումը դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն արագ տեղի ունենա»,-նշեց փոխնախարարը։
Ըստ նրա՝ բոլորը տեսնում են, որ այդտեղ են շահույթները, բիզնես իրականացնելու հնարավորությունները։ «Որքան արագ տեղի ունենա այդ գործընթացը, այնքան շուտ մենք առավելություն կունենանք մեր մրցակիցների հանդեպ»,-եզրափակեց Ավանեսյանը
Մանրամասն՝ տեսանյութում.