ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ դեսպանի և նրա տիկնոջ հետ այցելել է քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաներին։ Այս մասին գրառում է կատարել Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և տիկնոջ Թամարա Կոպիրկինի հետ այցելել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր փոքրիկներին: Փոքրիկների հետ միասին դիտել ենք ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը: Ու էլ ինչ ամանորյա միջոցառում առանց Ձմեռ պապիկի ու նվերների»,-գրել է Վարչապետի տիկինը։