Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1345 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Ըստ նախնական հաշվարկների՝ 56, 69% ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 19,49%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,34%-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4,39%-ը։