Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին Armenia Today-ին հայտնել են ԳԱԱ մամուլի ծառայությունից։
Ընտրությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին:
ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: