Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Իգոր Տարասովը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ առաջարկելով աջակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում «երիտասարդություն» կատեգորիայի տարիքային շեմի բարձրացման հարցում։ Առաջարկվում է երիտասարդության տարիքային շեմ սահմանել 35-40-ը։
Տարասովը նշել է որ, օրինակ, ներկայումս Բելառուսում երիտասարդ են համարվում 31 տարին չլրացած քաղաքացիները, Ղրղզստանում ՝ 28, Ռուսաստանում ՝ 35։ Ընդ որում, նրա խոսքով՝ միության որոշ երկրներում, մասնավորապես, Հայաստանում և Ղազախստանում առաջարկներ են հնչում երիտասարդության տարիքը բարձրացնելու վերաբերյալ։
Տարասովը կարծում է, որ առկա իրավիճակը խտրականություն է դնում երիտասարդների տարիքային խմբերի միջև։
«ԵԱՏՄ գոտում առաջարկում ենք երիտասարդություն միասնական տարիքային շեմ սահմանել»,- հայտարարել է Տարասովը։