Հուլիսի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենում լրտեսության մեջ մեղադրվող Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործի քննությունը:
Նիստին դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները:
Մեղադրյալներին ասացին, որ պետության հաշվին նրանց տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 26-ին:
Նշենք, որ Դավթյանին և Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):