Չղջիկը ռեկորդ է սահմանել՝ Լոնդոնից մինչև ՌԴ Պսկովի մարզ անցնելով մոտ 2 հազար կիլոմետր: Ճանապարհի վերջում կատուն հարձակվել է նրա վրա, ինչի հետևանքով չղջիկը սատկել է։
Չղջիկին հայտնաբերել է Մոլգինո գյուղի բնակչուհի Սվետլանա Լապինան և հանձնել մասնագետներին:
Չղջիկը Լոնդոնի կենդանաբանական այգու տարբերակիչ նշան է ունեցել։ Ռուս մասնագետները դրա մասին հայտնել են Մեծ Բրիտանիայում չղջիկների պահպանության հիմնադրամին:
Bat Conservation Trust չղջիկների պահպանման ծառայության ղեկավար Լիզա Ուորլեջը «օլիմպիական չեմպիոն» է անվանել չղջիկին:
«Սա հետաքրքիր գիտական գտածո է և գլուխկոտրուկ չղջիկների միգրացիայի մասին»,- հավելել է Ուորլեջը։
Մասնագետների կարծիքով ՝ չղջիկների այդ տեսակը կլիմայի փոփոխության պատճառով սկսել է ավելի հեռավոր վայրեր գաղթել։