Բաքվի Հեյդար Ալիև կենտրոնում բացվել է «Պատմության գլուխգործոցներ» խորագիրը կրող ցուցադրություն, որը նվիրված է Էրիվանի (այժմ ՝ Երևան) ամրոցին։ Ցուցադրության ընթացքում հայկական մշակույթի մաս կազմող արժեքները ներկայացվում են որպես ադրբեջանական ոչ վաղ անցյալի մշակութային ժառանգություն, որոնք, իդեպ, ոչնչացվել են հայերի ձեռքով։
«Вестник Кавказа»-ի՝ Բաքվի ցուցադրության մասին պատմող հոդվածում նշվում է, թե իբր Էրիվանի բերդը 1920-ական թվականներին ոչնչացրել են հայերը:
Նշվում է, որ մոտ 300 թանգարանային ցուցանմուշներ բերվել են Վրաստանի ազգային թանգարանից, ներկայացված են նաև ադրբեջանական արվեստի նմուշներ, իրերի և նկարների հավաքածու Էրիվանի Սարդար Խանի պալատի համալիրից և հազվագյուտ լուսանկարներ, որոնք արել է ռուս հանրահայտ լուսանկարիչ Դմիտրի Երմակովը (1846-1916 թթ.)։
Երմակովի լուսանկարները, ըստ հոդվածի, պատկերում են Էրիվանի ամրոցի ոչնչացման գործընթացը, ադրբեջանական Սարդարի պալատը և այլ շինություններ՝ մզկիթներ և քարավանսարաներ:
Նշվում է նաև, որ լուսանկարներում պատկերված Սարդարի ամրոցը 1827 թվականին հարձակվել և գրավել է ցարական Ռուսաստանը։
Աղբյուրը նշում է, որ Էրիվանի խանությանը վերաբերող իրերն ամրոցի ավերումից հետո( 20-րդ դարի առաջին քառորդ (Սարդարապատի ավերման շրջանում) ) հետագայում տարվել են Թիֆլիս՝ Թբիլիսիի Կովկասյան թանգարան:
Ադրբեջանական աղբյուրների հավաստմամբ՝ իրենց պատմական ժառանգության մաս կազմող Սարդարի դղյակը Էրիվանի ամրոցի հետ միասին հայկական իշխանությունները ոչնչացրել են 1918 թվականին: