Հրշեջները մեկուսացրել են Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող ռադիոկայմի մոտակայքում մոտ 3 հա խոտածածկ տարածքի հրդեհը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։