Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Ինչպես հայտնում է armsport.am-ը, վերջին տուրում հայ շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան:
Վաստակելով 7 միավոր և զբաղեցնելով մրցաշարում 19-րդ տեղը՝ Գաբուզյանը ստացավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգիրներից մեկը: Մյուս հայ շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, նույնպես ունեն 7-ական միավոր, սակայն նրանք չընդգրկվեցին 23 լավագույնների ցուցակում:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակել են համապատասխանաբար 6,5 և 6 միավոր:
Նշենք, որ Ռուսաստանի չեմպիոն Անտոն Դեմչենկոն 8,5 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոն: