Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կամո Քոչունցը նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երևանի կայազորի պետի առաջին տեղակալը: Հեղափոխությունից հետո նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: 2019 թվականին նա ազատվել է այդ պաշտոնից։