Al Arabiya տարածաշրջանային հեռուստաալիքի տարածած տեղեկությունների համաձայն՝ Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի հրամանատարության ներքո պատրաստ է հակազդել թուրքական ագրեսիային:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հեռուստաալիքը, Հաֆթարը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին և բոլոր լիբիացիներին կոչ է արել «համախմբվել և դիմակայել թշնամուն, որը որոշել է գրավել երկիրը»:
«Էրդողանը, Լիբիայում իր պատերազմը սկսելով, թիրախավորել է արաբների ազգային անվտանգությունը», -նշել է Հաֆթարը: Մեղադրելով թուրք առաջնորդին «Լիբիայում Օսմանյան կայսրության վերածնման արկածախնդրության» մեջ։ Նա թուրք ժողովրդին կոչ է արել «ապստամբել նախագահի դեմ, ով իր բանակը մղում է դեպի կործանում»։
Նշենք, որ հունվարի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից հավանության է արժանացել մի օրինագիծ, որը նախատեսում է թուրք զինծառայողներին Լիբիա ուղարկելու հնարավորություն։