Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն ընդունելով Իրանում Ադրբեջանի Հանրապետության նորանշանակ դեսպանի հավատարմագրերի պատճենը՝ հաջողություններ է մաղթել դեսպանին Թեհրանում իր առաքելության ընթացքում և կարևորել երկկողմ հարաբերությունները բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է IRNA-ն։
Աբդոլլահիանն իր դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդի ձերբակալման առնչությամբ։
Ամիր Աբդուլլահյանն Իրանի տարածքում զորավարժությունների անցկացումը դիտարկել է երկրների կողմից ազգային ինքնիշխանության շրջանակներում և մատնանշել է Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերը երկու երկրների ընդհանուր սահմանների երկայնքով և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը իր Ազգային անվտանգության դեմ: