Թուրքական արժույթի փոխարժեքը հոկտեմբերի 11-ին ընկել է մինչեւ 9.00 լիրա մեկ դոլարի դիմաց՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազումը (8.95), որն արձանագրվել էր սեպտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ Թուրքիայի ազգային արժույթի թուլացումը շարունակվում է անցյալ տարվա աշնանից։ Այդ ժամանակ, գործակալության վարկածով, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Անկարան ներքաշվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ։