Ամերիկահայ երգչուհի Շերը իր ցավակցությունն է հայտնել լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան կապակցությամբ։
«Իմ սիրտն ուղղված է Կոբիի ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին։ Բարդ է համակերպվել մեծագույն աստղի մահվան հետ։ Կոբի Բրայանտը մեծագույն մարզիկ էր։ Ամբողջ Ամերիկան կզգա նրա կորուստը։ Մոլորակը կորցրեց մի վառ լույս»,- գրել էՇերը թվիթերում։
Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտը զոհվել է Կալիֆոռնիայում՝ ուղղաթիռի կործանման հետևանքով։Բրայանտի հետ միասին զոհվել է նաև նրա 13-ամյա դուստր՝ Ջիաննան։
Կոբի Բրայանտը 20 մրցաշրջաններում հանդես է եկել Բասկետբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Նա դարձել է 30 հազար միավոր հավաքած ամենաերիտասարդ բասկետբոլիստը։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել Է Օլիմպիադայի ոսկե մեդալը՝ 2008-ին և 2012-ին։
Բրայանտը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։