ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի վատթարացումը մտահոգիչ է։
«Մենք անհանգստությամբ հետևում ենք զինվորականների ավտոբուսի վրա հարձակման մասին հաղորդագրություններին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել», – Հաքի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են նաև Իդլիբում հրետանային գնդակոծություններով: «Դատապարտում ենք բռնությունը բոլոր ձևերով», – ասել է նա:
Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնում Հյուրանոցի մոտ պայթեցվել է սիրիացի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը: Հարձակման զոհ է դարձել 14 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։
«Anadolu» գործակալությունը նաև հայտնել է, որ Սիրիայի կառավարական բանակը չորեքշաբթի առավոտյան հրետակոծության է ենթարկել Իդլիբի դեէսկալացիայի գոտու հարավում գտնվող Էրիխա ավանի շուկան:
Գործակալության տեղեկություններով՝ գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն տասը խաղաղ բնակիչ, 35-ը հոսպիտալացվել են: