Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականի ցանկը:
Ցանկում, մասնավորապես, նշված են հետևյալ մարզիկները՝ 55 կգ Աշոտ Մխիթարյան, 60 կգ Տիգրան Մինասյան, 63 կգ Հրաչյա Պողոսյան, 67 կգ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ Շանթ Խաչատրյան, 77կգ Սամվել Գրիգորյան, 82 կգ Գագիկ Հակոբյան, 87 կգ Գևորգ Թադևոսյան, 97 կգ Ալբերտ Յեղիկյան, 130 կգ Դավիթ Օվասապյան:
Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, նոյեմբերի 1-ից 7-ը։