Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`
– կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
– պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
– պահել սոցիալական հեռավորություն,
– հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Նշենք, որ կորոնավիրուսով վարակման 1184 և մահվան 42 դեպք է գրանցվել այսօր, բուժում է ստանում 27 284 հիվանդ, կատարվել է 677 032 պատվաստում: