Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության վրա հիմնված անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Դիելլան գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկա վիճակից, այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքներից և կարևորել փոխգործակցության հետագա զարգացումը: