Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետաքննիչները քրեական գործ են հարուցել Քրեական օրենսգրքի երեք հոդվածով Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ինքնաթիռի աղետի հետաքննության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ծառայության ֆեյսբուքյան էջում արված գրառմանը:
Քրեական գործ է հարուցվել «Երկաթուղային, օդային և ջրային տրանսպորտի տեղափոխման և շահագործման անվտանգության կանոնների խախտման», «Կանխամտածված սպանության» և «Գույքի կանխամտածված ոչնչացման կամ փչացնելու» համար:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Ուկրաինայի Արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի տվյալների համաձայն` զոհվել է 176 մարդ, այդ թվում Գերմանիայի, Աֆղանստանի, Իրանի, Կանադայի և Ուկրաինայի քաղաքացիներ:
Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել, որում ընդունել էր, որ ինքնաթիռը խոցվել է մայրաքաղաքի շրջանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: