ԱԺ-ում սահմանային իրավիճակի թեմայով փակ քննարկում է տեղի ունեցել։
Նիստին մասնակցում էին նաև ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։
Փակ նիստի ավարտից հետո Armenia Today-ի թղթակիցը Կամո Քոչունցին հարցրեց, թե՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ ինչ հարցեր են քննարկվել, սակայն, նա չցանկացավ պատասխանել։
Փակ նիստի վերաբերյալ Armenia Today-ի թղթակիցը փորձեց մանրամասներ պարզել ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից, բայց վերջինս պատասխանեց, որ տեղեկություններ պետք է ստանալ «Հայաստան» դաշինքից։
Մանրամասները՝ տեսանյութում։