Դոնբասի շրջանում կրկին Bayraktar անօդաչու սարքը են նկատել։ Այս մասին հայտնել է «Милитарист» Telegram-ալիքը՝ վկայակոչելով Flightradar24 առցանց թրեքերի տվյալները։
«Դոնբասի շրջանում այս պահին թռչում է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ մարտական գործողություններում գործի են դրել թուրքական Bayraktar անօդաչու սարքը։ Համացանցում հայտնվել են կադրեր դրոնի հարվածներից։