Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի նահանգում սիրիական բանակի օբյեկտներին՝ չմտնելով Արաբական Հանրապետության օդային տարածք, սիրիացի զինվորականների շրջանում կորուստներ չկան։
Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը:
«Նոյեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F – 16 տակտիկական կործանիչներ Գոլանի բարձունքների շրջանից՝ առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու, հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի նահանգում գտնվող Սիրիայի կառավարական ուժերի թիկունքային ապահովման օբյեկտներին», – ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կուլիտը:
Ընդգծվում է, որ հարվածի հետեւանքով աննշան նյութական վնաս է պատճառվել։ Սիրիացի զինծառայողների շրջանում կորուստներ չկան։