ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարը ներկայացվել Է աճուրդ-վաճառքի:
«Մարզպետարանը 15.09.2021թ.-ին ուղարկվել է համապատասխան գրություն աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ:
Սակայն Պտղնու համայքապետարանը աճուրդի գործըթնացը շարունակել է և 2021-ի հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով օտարել է 42.000.000 ՀՀ դրամով:
Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2012թ. փետրվարի 13-ին, Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հող:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ։