FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է տոմսերի վաճառքը 7 ուղղություններով։ Ավիաընկերության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին առաջին չվերթը կիրականացվի դեպի Մոսկվա՝ դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան։ Բոլոր թռիչքները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Չվացուցակ․
▪️Երևան – Մոսկվա՝ սկսած 39 եվրոյից, օրական 2 չվերթ։
▪️Երևան – Թեհրան՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին։
▪️Երևան – Լիոն՝ սկսած 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին։
▪️Երևան – Թել Ավիվ՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին։
▪️Երևան – Կրասնոդար՝ սկսած 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին։
▪️Երևան – Թբիլիսի՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին։
▪️Երևան – Քութայիսի՝ սկսած 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին։
▪️Երևան – Ստամբուլ՝ սկսած 39 եվրոյից՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։