Թուրքիայի տրանսպորտային կապերը Կովկասի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների հետ կընդլայնվեն «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո, հայտարարել է Թուրքիայի անկախ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի (Müsiad) Կոնիայի բաժանմունքի ղեկավար Մեհմեթ Հիլմի Կագնիչըն։
Հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Ադրբեջանի և Թուրքիայի միջեւ առևտրի աճը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Չնայած նրան, որ ներկայումս երկու երկրների միջև կա առեւտրի մեծ ներուժ, դրա օգտագործումը է ցածր մակարդակի վրա՝ ուղղակի ելքի բացակայության պատճառով։ Մեր նպատակն է միջանցք բացել դեպի Կովկասյան տարածաշրջան։ Տրանսպորտային կապերի ընդլայնումը թույլ կտա կարգավորել ապրանքների գները», – նշել է նա ։
Կագնիչըն նշել է, որ բացի տարածաշրջանում Անկարայի ռազմաքաղաքական ներկայությունից, պետք է ակտիվացնել համագործակցությունը նաև տնտեսական ոլորտում: