Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:
1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:
33 տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ի երկրաշարժից հետո լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիր, 242-ը դեռ սպասում է։