Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում կատարած խուզարկությունների ընթացքում կալանավորել են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող 24 մարդու: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Daily Sabah-ը:
Ոստիկանները շրջայցեր են իրականացրել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Գյուլենական կառույցի (FETO) անդամների՝ քաղաքի տարբեր շրջաններում գտնվող «կոնսպիրատիվ» բնակարաններ։ Հաջողվել է ձերբակալել 29 կասկածյալներից 24-ին։ Նրանց թվում են երեք ուսուցիչներ, որոնք ավելի վաղ աշխատանքից ազատվել էին FETO-ի հետ կապերի կասկածանքով:
Բոլոր կասկածյալները կեղծ փաստաթղթեր են օգտագործել։
Վերջին նամակներում Գյուլենն իր ենթականերին հորդորել է թաքնվել, որպեսզի դատական հետապնդման չենթարկվեն, հայտնում են պարբերականի լրագրողները։ Նրանք նշում են, որ կազմակերպության անդամներն իրենց ապաստարանները նկարագրում են որպես «ժամանակակից քարանձավներ», որոնցում «թաքնվում էին մարգարեները՝ փրկվելով թշնամիներից»: