Նյու Յորքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է տեղի հրշեջ ծառայության աղբյուրը։
Հրդեհից տուժել է 63 մարդ, որոնցից 32-ի կյանքին վտանգ է սպառնում։ Զոհերի թվում 9 երեխա կա։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Բնակարանի դուռը, որտեղ սկսվել էր հրդեհը, բաց է եղել, ինչի պատճառով կրակն ու ծուխն արագ տարածվել են։