ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նշենք, որ հանրապետությունում ընթանում է ջրամբարաշինության ծրագիրը։ Կառուցման փուլում է գտնվում Վեդիի ջրամբարը, որի շահագործմամբ ոռոգման ջրով կապահովվի Արարատյան դաշտը։
Վերջերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ին ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։