ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Armenia Today-ի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի ռազմական բյուջեն բավարար բանակի բարեփոխումների ու զինտեխնիկայի արդիականացման համար։
«Եթե Զինված ուժերի բարեփոխումները, ԶՈւ պաշտպանությանն ուղղված բարեփոխումներն իրականացնող մարդիկ նորմալ լինեին, ապա անգամ 2017-ի բյուջեով կարելի էր ստեղծել համակարգ, որը կարող էր ապահովել ՀՀ և ԱՀ-ի նվազագույն խնդիրները։ Այսինքն, այստեղ միայն բյուջեի ու բյուջեում դրված փողերի խնդիրը չէ։ Խնդիրն այն է, որ երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք նպատակային ձևով Զինված ուժերը տանում են կազմալուծման։ Ռազմաքաղաքական իշխանության բուրգում մարդիկ են, որոնք ի վիճակի չեն Հայաստանը դուրս բերել այս վիճակից»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։